Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Արդիական սարքավորում՝ բժշկական կենտրոնին

Արդիական սարքավորում՝ բժշկական կենտրոնին

Սփյուռքահայ վիրաբույժը նոր մեթոդով վիրահատություններ է կատարում Երեւանում։ Սփյուռքահայ  պրոֆեսոր-ուրոլոգ Կարո Դերձակյանը նոր մեթոդով վիրահատություններ սկսեց Երեւանի «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնում՝ բուժական այս հիմնարկին նվեր բերած վիրահատական նոր սարքավորման միջոցով, կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Արթուր Գրաբսկու հետ համատեղ։ 

 

«Հայկական ուրոլոգիայի հետ իմ աշխատակցությունը 25 տարիների պատմություն ունի, եւ Հայաստանում այն կայացել է տարբեր կենտրոնների հետ համագործակցության ընթացքում, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում աշխատանքը կատարվում է այս կենտրոնում, որն առաջադեմ  բժշկական հաստատություն է։ Նրա ուրոլոգիական բաժանմունքը՝ բժիշկ Գրաբսկու ղեկավարությամբ, եւ կենտրոնն ընդհանրապես, որի ղեկավար է վերջերս նշանակվել ակնառու մասնագետ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, հաջողություններ են արձանագրել ուրոլոգիական հիվանդությունների բուժման ասպարեզում։

 

2005 թվականին իմ ջանքերով կենտրոնը ստացել է գերձայնային գործիք՝ սոնոգրաֆիայի համար, 2010-ին մեկ այլ սարքավորում եմ բերել միզաքարային վիճակների դարմանման համար, եւ այս տարի, ահա, բերեցի մի սարքավորում՝ շագանակագեղձի, երիկամի բարդ վիրահատություններ իրականացնելու համար։ Այս սարքավորումը փոխարինելու է սովորական պարզ միջոցներով կամ կոպիտ միջամտություններով վիրահատություններին, ապահով պայմաններ է ստեղծում ավելի բարձր ռիսկ ունեցող հիվանդներին վիրահատելու համար։

 

Անցած շաբաթ մենք կիրառել ենք սարքը, կատարելով պրոտսադի գերաճման, միզապարկի ուռուցքի, նեղացումների վերացում եւ այլն, որից հետո հիվանդները վիրահատման հաջորդ օրը տուն են գնացել, կարծես ոչինչ չէր պատահել։

 

Սկզբնական արդյունքները շատ քաջալերական են, եւ կարող ենք ասել, որ այսօր Հայաստանում հիվանդները 100—ից 97 տոկոսով հնարարվորություն ունեն այս սարքավորումների միջոցով իրենց ուրոլոգիական հարցերը լուծել»,–հերթական վիրահատությունից առաջ «ՀՀ»-ի թղթակցին ասաց պրն Դերձակյանը։

 

Ըստ Արթուր Գրաբսկու, սփյուռքահայ վիրաբույժի հետ համագործակցությունը շատ դրական եւ շոշափելի արդյունքներ է տվել նախ եւ առաջ այն առումով, որ ժամանելով Երեւան, այստեղ նա չի ներկայացել հյուրի կարգավիճակով։ Տիրոջ իրավունքով անմիջապես քշտել է ձեռքերը, հագել բժշկի խալաթը եւ սկսել գործնական խորհրդատվություններն ու վիրահատությունները, որոնց արդյունքում ստացել է բուժվողների բազում շնորհակալությունները։ «Առաջներում պրոստադի զննումը մենք մատով էինք կատարում, իսկ հիմա նա այնպիսի սոնոգրաֆ բերեց, որի օգնությամբ կարող ենք, օրինակ, շագանակագեղձի քաղցկեղը այնքան շուտ հայտնաբերել, որը դեռեւս կարելի է հիվանդին բուժել։ Ապա մեզ հարստացրեց այնպիսի սարքով, որ կարող է կոտրել ցանկացած տեսակի քարերը մարդու օրգանիզմում։

Այս տարվա բերած սարքը՝ ռեւոլիքսը, թույլ է տալիս շագանակագեղձի վիրահատությունը կատարել առանց արյան, այսինքն, առանց կտրվածքի կատարել վիրահատություն, լիարժեք լուծել դժվարամիզության խնդիրները։

 

Մեր համատեղ մի քանի վիրահատությունները կատարեցինք հրավիրված բոլոր ուրոլոգների եւ հեռուստախցիկի ներկայությամբ, որպեսզի ի լուր Հայաստան աշխարհի ասենք, որ մեզ մոտ կատարվում են նույն մակարդակի վիրահատությունները, որոնք կատարվում են ԱՄՆ-ում կամ որեւէ այլ երկրում, որ մարդիկ գան ու վստահ լինեն, որ բուժված տուն կգնան։

 

Ըստ պարոն Դերձակյանի, ԱՄՆ-ում ոչ բոլոր հիվանդանոցներն են, որ ունեն այս սարքը։ Սա մեծ քայլ է ոչ միայն մեր հանրապետության, այլեւ տարածաշրջանի առումով, որովհետեւ դժվար թե այլ տեղ այս սարքից լինի։ Երեկ ես եվրոպական արձանագրություններն էի կարդում, աշխարհում ընդամենը երկու հետազոտություն նկատեցի այս լազերային սարքով կատարված վիրահատության մասին։ Սա նշանակում է, որ բուժման այս մեթոդը մեզ մոտ նաեւ գիտական նշանակություն է ստանում, եւ կարող եմ վստահ ասել, որ նրանով մենք տասը տարվա թռիչք ենք կատարել»,–ասաց պրն Գրաբսկին։

 

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ